Ձեր ուշադրության ենք հրավիրում հետևյալ տեղեկությունը.
Երկուշաբթի օրվանից՝ 2017 թվականի հունվարի 16 – ից, Ձեր ընկերության մաքսային բրոքերը չի կարող մաքսազերծել՝ հայտարագրել, DHL – ի ցանցով Հայաստանի Հանրապետություն ներմուծված բեռները:
<<Փոստային կապի մասին>> ՀՀ օրենքի համաձայն փոստային առաքում է նշանակում՝ փոստային առաքանու ընդունում, մշակում, փոխադրում և հանձնում հասցեատիրոջը: Հետևաբար փոստային կապի մասին օրենքի ( Փոստային կապի մասին ՀՀ օրենք հոդված 3 ) պահանջների կատարումն ապահովելու նպատակով հասցեատիրոջը պետք է հանձնվի փոստային առաքանին, քանի որ օրենքի համաձայն փոստային առաքանին չի համարվում վերջնականորեն հասցեատիրոջը առաքված միայն մաքսազերծման փաստաթղթերի հանձման դեպքում: Հետևաբար DHL –ի ցանցով եկած բոլոր բեռները մաքսազերծելու է Յումակս ՍՊ ընկերությունը՝ համաձայն ընկերության սահմանած սակագների:
Այն իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք ինչ – ինչ հանգամանքներից ելնելով, չեն համաձայնվի կնքել մաքսային ձևակերպման համար պայմանագիր որպեսզի իրենց բեռի մաքսազերծումը իրականացվի Յումակս ՍՊ ընկերության կողմից, ետ կուղարկվեն ուղարկողին:
Յումակս ՍՊ ընկերության և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն հետնամակագրության մանրամասներին կարող եք ծանոթանալ Յումակս ՍՊ ընկերության ինտերնետային կայքում (https://www.umaks.am/am/paperworks բաժնում):
Հարգանքով՝ Յումակս ՍՊԸ՝ ՀՀ -ում DHL –ի գործակալ:
13.02.2017
Հարգելի գործընկերներ,
Յումակս ՍՊ ընկերության տնօրինությունը շնորհակալություն է հայտնում մեզ հուզող հարցին այդպես բուռն արձագանքելու համար և հաշվի առնելով Ձեր բողոքները և առաջարկները տեղեկացնում է.
2017 թվականի փետրվարի 13 –ից DHL –ի ցանցով եկած բեռների մաքսազերծումը կատարելու է ԲելԱրթՄի ՍՊ ընկերությունը` համաձայն իր սակագների: 2017 թվականի հունվարի 25-ին Յումակս ՍՊ ընկերությունը Սփյուռ տեղեկատվականի միջոցով դիմել է մաքսային բրոքերային գործունեություն իրականացնող ընկերություններին համագործակցության առաջարկով: Սակայն բացի ԲելԱրթՄի ՍՊ ընկերությունից ոչ մեկից պատասխան չի ստացել: Եթե ստացող իրավաբանական անձը չի համաձայնվի մաքսազերծումը կատարել ԲելԱրթՄի ՍՊ ընկերության միջոցով, ապա համաձայն DHL –ի պայմանների` Յումակս ՍՊ ընկերությունը կկապնվի ուղարկող կողմի հետ բեռի հետագա ճակատագիրը որոշելու համար:
Տեղեկացնում ենք նաև, որ Յումակս ՍՊ ընկերությունը 2017 թվականի հունվարի 30 –ին հայցապահանջներով դիմել է Զվարթնոց միջազգային օդանավակայանի բեռնային համալիրում կուտակված բեռների և դրանց պահեստավորման համար Յումակս ՍՊ ընկերությունից գումար պահանջելու հարցերին օրենքի սահմաններում լուծում ստանալու համար և տվյալ հարցը 2016 թվականի հունիս ամսվանից մեր ընկերության դիմումի հիման վրա գտնվում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարույթում:
Հարգանքով՝
Տնօրեն ՝ Միխաիլ Յուխանաև
15.03.2017
Հարգելի գործընկերներ,
2017 թվականի մարտի 15 –ից DHL –ի ցանցով եկած բոլոր բեռների մաքսային ձևակերպնան համար անհրաժեշտ փաստաթղթերը Յումակս ՍՊ ընկերության կողմից հանձնվում են հասցեատերերին:
2017 թվականի մարտի 15 –ից Յումակս ՍՊ ընկերության և Արմենիա միջազգային օդանավակայաններ ՓԲ ընկերության միջև՝ վերջինիս պահանջով, կնքվել է Պայմանագիր՝ Սուրհանդակային առաքանիների տեսակավորման և պահեստավորման ծառայությունների մատուցման մասին և Սուրհանդակային առաքանիների ստացողին հանձնելու վերաբերյալ : Համաձայն տվյալ Պայմանագրի Յումակս ՍՊ ընկերության աշխատակիցը աշխատանքային ժամերին գտնվում է Զվարթնոց բեռնային համալիրում՝ կատարելով փոստային առաքանիների հանձման գործընթացը:
Հետևաբար, Յումակս ՍՊ ընկերությունը ամբողջությամբ կատարում է իր պարտականությունները որպես փոստային կապի օպերատոր ( ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առ 07/11/2016 թ. թիվ 01/16/14900 - 16 գրություն):
Յումակս ՍՊ ընկերության տնօրինությունը հայցում է Ձեր ներողամտությունը 2017 թվականի տարվա սկզբից ստեղծված իրավիճակի համար, որը առաջացել էր ՀՀ փոստային և մաքսային ոլորտը կարգավորող օրենսդրության միջև հակասությունների հետևանքով:
Տեղեկացնում ենք նաև, որ վերոնշված հարցի լուծման համար Յումակս ՍՊ ընկերությունը դիմել է վարչական դատարան, և 2017 թվականի մայիսի 23 –ին տեղի է ունենալու դատական նիստ, որի արդյունքների մասին կտեղեկացվեք:
Հարգանքով՝
Տնօրեն՝ Միխաիլ Յուխանաև
Հարգելի հաճախորդ,
Տեղեկացնում ենք, որ 2018 թվականի հունվարի 1 – ից Յումակս ՍՊ ընկերությունը իր գործունեությունը իրականացնելու է նորսակագներով:
Հարգանքով՝
Տնօրեն՝ Միխաիլ Յուխանաև
30.11.2017
Уважаемые партнеры,
В связи с тем, что наша страна является членом Евразийского Таможенного Союза, грузы, ввозимые в РА, должны соответствовать определенным требованиям таможенного законодательства ЕТС. В связи с этим для грузов, проходящих транзит через территорию РФ, требуются дополнительные документы (письма об отсутствии шифровальных средств, разного вида сертификаты, информационное письмо, паспорт безопасности груза (MSDS), уточнение вложений,инвойсы. марка/модель), что приводит к задержке грузов.
Некоторые клиенты предлагают изменить транзит, но это нецелесообразно. Борты других авиакомпаний (Украинские , Польские Австрийские авиалинии) слишком перегружены и не могут обеспечить большого объёма перевозок, осуществляемой ООО ЮМАКС
Во избежание задержок ввозимых грузов просим предварительно связаться с сотрудниками отдела обслуживания и таможни нашей компании для получения необходимой информации и своевременной подготовки соответствующих документов.
С уважением,
Директор ООО ЮМАКС Юханаев Михаил
30.11.2017
Հարգելի հաճախորդ,
Տեղեկացնում ենք, որ 2018 թվականի հունվարի 1 – ից Յումակս ՍՊ ընկերությունը իր գործունեությունը իրականացնելու է նոր սակագներով:
Հարգանքով՝
Տնօրեն՝ Միխաիլ Յուխանաև